Ինտերնետի տրամադրում WiMax տեխնոլոգիաների հիմքով
2006թ-ին Քոմսթար-ՄՀՀ/ Կոռնետ-ԱՄ-ն առաջինը Հայաստանում նախաձեռնեց WiMax անլար լայնաշերտ հասանելիության համակարգի ազգային ցանցի ներդրումը: Ի տարբերություն երկրում գործող այլ անլար տեխնոլոգիաների (WiMax, Pre WiMax)` Կոռնետ-ԱՄ ընկերության կողմից տրամադրած WiMax-ցանցն ունի հետևյալ առավելությունները.
- Ծածկույթն ընդգրկում է Երևանը և երկրի 19 խոշորագույն քաղաքները (Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, Էջմիածին, Արմավիր, Գորիս, Կապան, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Իջևան, Դիլիջան, Սևան, Գավառ, Չարենցավան, Հրազդան, Քաջարան)` հարակից բնակավայրերի հետ մեկտեղ մինչև 20 կմ շառավղով,
- Տվյալների փոխանցման արագությունը ցանցում 27Մբիտ/վրկ է,
- Կապի բարձր որակը անգամ վատ տեսանելիության պայմաններում ապահովում է մուտքի հնարավորություն երկրի գրեթե բոլոր կետերից,
- 802.16 պրոտոկոլի համադրությունը հատուկ առանձնացված 3.6-3.8 ՀՀց հաճախականության շերտի հետ հնարավորություն է տալիս հասնելու համակարգի առավելագույն հուսալիության և պաշտպանվածության,
- WiMax տեխնոլոգիաներն աչքի են ընկնում ցանցային ճարտարապետության ճկունությամբ, ինչը հնարավորություն է տալիս ցանցին միանալ շատ կարճ ժամկետներում:





