1. Ինտերնետի տրամադրում WiMax տեխնոլոգիաների հիմքով
2. Միացում ցանցերին առանձնացված գծով (DSL)
3. Միացում ինտերնետ ցանցին Dial Up համակարգով
4. Միացում ինտերնետ-ցանցին ISDN տեխնոլոգիաների միջոցով
5. Վիրտուալ հոսթինգի և տեղակայման հնարավորություն (Co-location)
6. Ծառայություններ բանկերի համար
7. Միացման կազմակերպում "Կոռնետ-ԱՄ" ՓԲԸ տվյալների փոխանցման ցանցով և մասնավոր վիրտուալ ցանցերի (IP VPN) ստեղծում
8. Online վճարման համակարգերի ստեղծում և սպասարկում
9. Կորպորատիվ ցանցերի նախագծում, կառուցում և սպասարկում
10.Լոկալ ցանցերի նախագծում, կառուցում և սպասարկում
11.Տեխնիկական աջակցության 24 ժամյա Help-Desk ծառայություն
12.Վիդեո կոնֆերանսների կազմակերպում, հեռուստառադիոհեռարձակում ինտերնետի միջոցով
13.Դոմենների գրանցում ".am" գոտում
Նորմալ տեխնիկական պայմանների առկայության դեպքում, ինչպես նաև կախված աշխարհագրական տարածաշրջանից, միացումներն իրականացվում են 3 օրից մինչև 2 շաբաթ ժամանակահատվածում:
«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ երկու օրվա ընթացքում վերացնում է իր ցանցում կամ տեխնիկական միջոցներում առկա թերությունների պատճառով առաջացած կապի խափանումները դրանք հայտնաբերելուց կամ դրանց մասին բաժանորդի կողմից տեղեկացվելուց հետո: Նման խափանումներըը երկու օրվա ընթացքում չվերացնելու դեպքում կատարվում է ֆինանսական պարտավորությունների վերանայում կապի բացակայության յուրաքանչյուր օրվա համար:
Պրոֆիլակտիկ անջատումների տևողությունը կազմում է առավելագույնը 48 /քառասունութ/ ժամ, որի դեպքում «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ մեկ օր առաջ տեղեկացնում է Բաժանորդի պատասխանատու անձին:
«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ իր Բաժանորդին հնարավորություն է տալիս օրվա ցանկացած ժամին, այդ թվում ոչ աշխատանքային օրերին, հեռախոսակապի միջոցով օգտվել «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ HelpDesk ծառայությունից (հեռ.; + 374 10 59 41 09), տեղեկացվել նշված ծառայություններից օգտվելու հնարավորության բացակայության, ինչպես նաև խափանման տեխնիկական պատճառների վերաբերյալ:





