Կոռնետ-ԱՄ ՓԲԸ ընդլայնում է WiMAX ազգային ցանցի սահմանները
01 հունիսի, 2010թ, Երևան: «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ, որը հանդիսանում է Հայասատնի առաջատար կապի օպերատորներից մեկը, հայտարարում է WiMAX ցանցի ընդլայնման մասին: 2010 թ.-ի հունիսից Կոռնետ-ԱՄ WiMAX ազգային ցանցը ընդգրկում է Քաջարան քաղաքը:
Կոոռնետ-ԱՄ ընկերությունը առաջինը Հայաստանում նախաձեռնեց WiMax անլար լայնաշերտ հասանելիության համակարգի ներդրումը, որի ծածկույթն ընդգրկում է Երևանը և երկրի 18 խոշորագույն քաղաքները (Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Աշատարակ, Արտաշատ, Էջմիածին, Արմավիր, Գորիս, Կապան, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Իջևան, Դիլիջան, Սևան. Գավառ, Չարենցավան, Հրազդան): Տեխնոլոգիայի հնարավորությունները ապահովում են ծառայությունների հասանելիությունը բնակավայրերում մինչև 20 կմ շառավղով, ինչն իր հերթին կարևոր է նաև գյուղական բնակավայրերի համար:
Ցանցի ընդլայնումը և նոր բազային կայանի տեղադրումը հնարավոր եղավ ի շնորհիվ "Ջի Էն Սի Ալֆա" ՓԲԸ օպտիկական ռեսուրսների և տեխնիկական աջակցության: "Կոռնետ-ԱՄ" ՓԲԸ պլանավորում է էլ ավելի խորացնել "Ջի Էն Սի Ալֆա" ՓԲԸ հետ փոխշահավետ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ընկերության դինամիկ զարգամանն ու տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Կոռնետ-ԱՄ ընկերությունը տրամադրում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ, տվյալների փոխանցման, կորպորատիվ ցանցերի կազմակերպման, ինչպես ֆիքսված այնպես էլ անլար տեխնոլոգիաների հիման վրա, թվային տեղական և հեռավոր կապի ծառայություններ: Հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրման համար Կոռնետ-ԱՄ ընկերությունը օգտագործում է ինչպես սեփական, այնպես էլ վարձակալված օպտիկամանրաթելային և ռադիոռելեային կապուղիները: Ընկերության բաժանորդներն են անհատ և կորպորատիվ բաժանորդները, առևտրային և պետական կազմակերպությունները, կապի այլ օպերատորներ:
2006 թ.-ից Կոռնետ-ԱՄ ընկերությունը միացավ Քոմսթար-Միավորված ՀեռաՀամակարգեր ընկերությունների խմբին և ներկայացնում է նրա շահերը Հայաստանի տարածքում:
Քոմսթար-Միավորված ՀեռաՀամակարգեր ընկերությունւ հանդիսանում է հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատորը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Ընկերության հիմնական բաժնետերը «Սիստեմա» կորպորցիան է (АФК «Система»):
Քոմսթար-ՄՀՀ ընկերության դուստր ձեռնարկություններն ու մասնաճյուղերը տեխաբաշխված են Ռուսաստանի Դաշնության խոշորագույն շրջաններում, մասնավորապես, Կենտրոնական, Հյուսիս-Արևմտյան, Հարավային, Մերձվոլգյան և Ուրալյան շրջաններում: Ընկերությունն ակտիվներ ունի նաև Ուկրաինայում և Հայաստանում:
Նոր գներ Կոռնետ-ԱՄ-ից
«Կոռնետ-ԱՄ» ընկերությունը տեղեկացնում է նոր իջեցված սակագների մասին անսահամանափակ երաշխավորված և ոչ երաշխավորված կապուղիների համար:
Տեղեկացնում ենք, որ բոլոր այն բաժանորդների ծառայությունները, ում գործող հավելվածներում արտացոլված են ներքոնշյալ կապուղիները, ավտոմատ կերպով վերափոխվում են ինտերնետային կայքի "Սակագներ" բաժնում ներկայացված «Ասիմետրիկ չերաշխավորված " Պարզ" սակագնային փաթեթի 256/128 կբ/վ ծառայության:
Դրանք են`
-
Սիմետրիկ չերաշխավորված " Պարզ" սակագնային փաթեթի 128/128 կբ/վ
-
Ասիմետրիկ չերաշխավորված " Պարզ" սակագնային փաթեթի 256/128 կբ/վ
-
Ֆիզիկական անձանց համար անսահմանափակ 128/64 կբ/վ
-
Ֆիզիկական անձանց համար անսահմանափակ 152/64 կբ/վ
-
Ֆիզիկական անձանց համար անսահմանափակ 256/72 կբ/վ
Սա չի վերաբերում այն բաժանորդներին, ովքեր ցանկանում են փոխել իրենց սակագնային փաթեթը կամ արագությունը: Այդ բաժանորդները համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար պետք է դիմեն Կոռնետ-ԱՄ վաճառքի բաժին:
Նոր ծառայությունների և սակագների հետ կարող եք ծանոթանալ վեբ կայքի «Սակագներ» բաժնում:





