«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ հիմնադրվել է հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում 2000 թ. և, շնորհիվ ընկերության կորպորատիվ կառավարման բարձր մշակույթի և որդեգրած քաղաքականության, շատ կարճ ժամանակահատվածում համալրվել է բարձրակարգ մասնագետներով, որոնք ապահովում են բարձրակարգ ծառայությունների լայն շրջանակ:
Անձնականզմի մասնագիտական մոտեցումը և համախմբվածությունն աշխատանքում կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում և հեղինակություն են բերել ընկերությանը:
Շնորհիվ կիրառվող սարքավորումների, ճկուն տեխնիկական լուծումներ տալու հնարավորության, գրագետ կառավարման և գործող մոնիտորինգի` «Կոռնետ-ԱՄ» ընկերությունը իր հիմնադրումից կարճ ժամանակ անց կարողացավ ստեղծել առողջ մրցակցություն շուկայում և դարձավ Հայաստանում ինտերնետ ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը: Բոլոր հաջորդող տարիների ընթացքում ընկերությունը ձգտել է համընթաց լինել ժամանակի հետ` առաջարկելով իր բաժանորդներին նորագույն տեխնոլոգիական լուծումներ:
«Կոռնետ-ԱՄ» առավելություններից է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրակարգ ծառայությունների մատուցումը, որը հնարավոր է դարձել շնորհիվ կիրառվող ժամանակակից սարքավորումների, կառավարման և ցանցի օպերատիվ վերահսկման:Մատուցվող ծառայությունների վերաբերյալ առաջարկները քննարկվում և մշակվում են առանձին յուրաքանչյուր բաժանորդի համար: Աշխատելով բաժանորդների հետ անմիջական շփման եղանակով`ընկերությունը ստեղծում է ցանցային ծառայությունների ամբողջական համալիր` երաշխավորելով առավելագույն անվտանգություն:
2006 թ.-ին «Կոռնետ-ԱՄ» ընկերությունը դարձավ Ռուսաւտանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատոր Քոմսթար- Միավորված Հեռահամակարգեր ընկերությունների խմբի անդամ և ներկայացնում է վերջինիս շահերը ՀՀ տարածքում:
Քոմսթար- Միավորված Հեռահամակարգեր ընկերությունը հանդիսանում է հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատոր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Ընկերության հիմնական բաժնետերը «Սիստեմա» կորպորացիան է (АФК "Система" ):
Քոմսթար-ՄՀՀ ընկերության դուստր ձեռնարկություններն ու մասնաճյուղերը տեղաբաշխված են Ռուսաստանի Դաշնության խոշորագույն շրջաններքում. Մասնավորապես Կենտրոնական, Հյուսիս-Արևմտյան, Հարավային, Մերձվոլգյան և Ոիրալյան շրջաններում: Ընկերությունն ակտիվներ ունի նաև Ուկրաինայում և Հայաստանում:
Կոոռնետ-ԱՄ ընկերությունը առաջինը Հայաստանում նախաձեռնեց WiMax անլար լայնաշերտ հասանելիության համակարգի ներդրումը, իսկ 2008 թ.-ից նաև ազգային մասշտաբի ցանցի ստեղծումը, որի ծածկույթն ընդգրկում է Երևանը և երկրի 19 խոշորագույն քաղաքները (Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Աշատարակ, Արտաշատ, Էջմիածին, Արմավիր, Գորիս, Կապան, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Իջևան, Դիլիջան, Սևան. Գավառ, Չարենցավան, Հրազդան, Քաջարան)` հարակից բնակավայրերի հետ մեկտեղ մինչև 20 կմ շառավղով:
«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ հեռահաղորդակցության ցանցը ենթադրում է նորագույն տեխնոլոգիաներ, անվտանգության, օպերատիվ մոնիտորինգ, կառավարման և սպասարկման բարձր մակարդակ:





