«30» սեպտեմբերի 2011թ.
Հարգելի բաժանորդ,
Ինչպես Ձեզ հայտնի է, «Կոռնետ-ԱՄ» ՓԲ ընկերությունն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես ձգտել է ներդնել առաջատար տեխնոլոգիաներ իր բաժանորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով, և միշտ պատվով է կատարել ստանձնած պարտավորությունները: Հաշվի առնելով հեռահաղորդակցության ամրակցված գծային ենթակառույցների միջոցով ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները, մեր ընկերությունը 2008թ. մեկնարկեց WiMax ծառայությունների մատուցումը:
Ավաղ, ստիպված եմ արձանագրել, որ շարժական կապի տեխնոլոգիաների բուռն զարգացման պայմաններում (3G, 4G, LTE), ներկայումս WiMax ծառայությունները դառնում են ոչ մրցունակ: Ուստի, Ընկերության ղեկավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել WiMax ծառայությունների մատուցումը 2011թ. նոյեմբերի 1-ից: Այդ կապակցությամբ, ղեկավարվելով «Կոռնետ-ԱՄ» ՓԲ ընկերության և Ձեր միջև կնքված Պայմանագրի 9-րդ գլխի դրույթներով, խնդրում եմ այդ պայմանագիրը համարել լուծված վերը նշված ամսաթվից: Ընկերության կողմից այլ ծառայությունների մատուցումը կշարունակվի սովորական եղանակով:
Խնդրում ենք հաշվի առնել, որ պայմանագրի լուծումը չի ազատում Ձեզ նախքան լուծման ամսաթիվը մատուցած ծառայությունների դիմաց պայմանագրի 3-րդ գլխի համաձայն վճարում իրականացնելու պարտավորությունից: Դադարեցվող պայմանագրով վերջնահաշվարկների համար խնդրում ենք զանգահարել (010) 59 41 86 կամ (010) 59 41 34 հեռախոսահամարներով:
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ համագործակցության համար և հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ WiMax ծառայությունների դադարեցման արդյունքում կրած անհարմարությունների համար։
Հարգանքով՝
Բորիս Դեմիրխանյան
Գլխավոր տնօրեն





